... ՇԱԼՎԱ ԱՄՈՆԱՇՎԻԼՈՒ 10 ՛՛ՉԻ ԿԱՐԵԼԻ ՛՛- ՆԵՐԸ 1 Չի կարելի սեփական գիտելիքով պարտության մատնել աշակերտին դասի ժամանակ։ Մի՛ փորձեք ապացուցել, որ դուք ավելի խելացի եք, ավելի «պատվարժան»։ Երբեմն «ցրված» եղեք, թույլ տվեք ձեզ սխալվել, ինչ-որ բան մոռանալ։ Թույլ տվեք երեխային հաղթել ձեզ․ նրա համար շատ կարևոր է սովորել հաղթանել։ 2 . Չի կարելի նվաստացնել աշակերտին ո՛չ խոսքով, ո՛չ ժեստերով, ո՛չ ակնարկով։ 3 .Չի կարելի շարունակ աշակերտի երեսով տալ անցյալի նրա սխալները։ 4 .Չի կարելի նրա մասին մատնության գիր ուղարկել ծնողներին։ Պաշտպանե՛ք նրան․ յուրաքանչյուր ոք պաշտպանության կարիք է զգում։ Ցանկացած բառ արտասանեք ամենայն զգուշությամբ։ Օգնե՛ք նրան դեպի իրեն մոտեցնել ապագայի՝ իր իսկ օրինակելի կերպարը։ Ձեր պաշտպանությունը պետք է հիշեցնի երեխային, թե ինչպիսին ինքը պիտի դառնա, այլ ոչ՝ ինչպիսին է եղել։ 5 .Չի կարելի ամաչեցնել աշակերտին։ Անզգույշ բառով հնարավոր է սպանել մարդուն։ Ինչ անկարգություն էլ որ աշակերտն անի, փորձեք հարթել, ծածկել, ասես դա տեղի չի էլ ունեցել։ 6 .Չի կարելի դավաճանել սեփական սանին։ 7 .Չի կարելի կատաղել աշակերտի վրա։ Կատաղությունն ու չարությունն ավիրում են կյանքը։ 8 .Չի կարելի աշակերտի հանդեպ անվստահություն արտահայտել։ Եթե նա արտագրում է, թող արտագրի։ Օգնե՛ք նրան, որպեսզի կարողանա սովորել առանց արտագրության։ 9 .Չի կարելի երեխայի մասին վատը մտածել և վատը ցանկանալ նրան։ Հպարտացեք ոչ թե ուժեղներով, այլ թույլերով, որոնք կարողացել են ուժեղ դառնալ։ 10 .Չի կարելի անել ոչ մի այնպիսի բան, որը չի նպաստում երեխայի դաստիարակմանը։ Նա պետք է զգա, որ ուսուցչի հետ անցկացրած ժամանակը վեհացնում է իրեն, որ ինքը պետք է ուրիշներին, որ ազդեցության և ինչ-որ բան փոխելու ուժ ունի։ Այդ ժամանակ երեխայի մեջ ձևավորվում է ինքնուրույնություն և պատասխանատվության զգացում։ Հ.Գ. Հայտնի մանկավարժ ,ակադեմիկոս Շալվա Ամոնաշվիլին իր բազմամյա փորձի արդյունքում եկել է որոշակի եզրահանգումների , որոնք ,որպես խորհուրդ ,ներկայացնում է գործող և ապագա ուսուցիչներին:

Теги других блогов: աշակերտ ուսուցչի պատվարժան